Աշխարհ

Թաիլանդը և Կամբոջան սկսել են վիճելի սահմանի երկայնքով հետ քաշել զենքերը

1 րոպեի ընթերցում

Թաիլանդը և Կամբոջան սկսել են վիճելի սահմանի երկայնքով հետ քաշել զենքերը

Թաիլանդը և Կամբոջան սկսել են վիճելի սահմանի երկայնքով հետ քաշել ծանր զինամթերքը և իրականացնել ականազերծման գործողություններ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ նշված քայլերն իրականացվում են որպես նախորդ շաբաթ հրադադարի երկարաձգման մասին համաձայնության ստորագրմանը հաջորդած գործընթաց։ 

Թաիլանդի կառավարության խոսնակ Սիրիպոնգ Անգկասակուլկիատը հայտարարել է, որ իրենք չեն ազատի հակամարտության մեկնարկից ի վեր իրենց մոտ պահվող 18 կամբոջացի զինվորներին և չեն վերաբացի սահմանային անցակետերը, մինչև չհավաստիանան, որ Կամբոջան պահպանում է հրադադարը։

Իսկ Թաիլանդի պաշտպանության նախարարության խոսնակ Սուրասանտ Կոնգսիրին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սահմանի երկայնքով սկսվել են ականազերծման գործողությունները։ «Մենք ակնկալում ենք, որ ծանր զինամթերքի դուրսբերումը կավարտվի մինչև տարեվերջ», - նոյեմբերի 3-ին ասել է Սուրասանտը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում