Իրավունք

Ծափաթաղում 3-ամյա երեխային խեղդամահ է արել նրա հայրը. ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Ծափաթաղում 3-ամյա երեխային խեղդամահ է արել նրա հայրը. ՆԳ նախարար

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովին խեղդամահ է արել նրա հայրը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

«Երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը»,- ասաց Սարգսյանը: 

2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։ Նշանակվել էին փորձաքննություններ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում