Աշխարհ

Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել թայֆունի մոտենալու պատճառով

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել թայֆունի մոտենալու պատճառով

Ֆիլիպինների իշխանությունները նոյեմբերի 3-ին կարգադրություն են հրապարակել 7 հազար մարդ տարհանելու, հասարակական և ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ։ Պատճառը մոտեցող «Կալմաեգի» թայֆունն է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

Ֆիլիպինների օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, թայֆունի կենտրոնում քամու արագությունը ներկայում վայրկյանում կազմում է 30 մետր։ Միևնույն ժամանակ, երբ այն հասնի Ֆիլիպինյան կղզիներ, քամու արագությունը կարող է ուժեղանալ՝ վայրկյանում հասնելով 46 մետրի։

Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որը կարող է հանգեցնել սողանքների։

Իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կգործեն առնվազն մինչև նոյեմբերի 5-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում