Փարաքարի համայնքապետի սպանությունը փետրվարին տեղի ունեցած իրադարձության շարունակությունն էր. ՆԳ նախարար

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է 2025 թվականի սեպտեմբերին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության դեպքին՝ նշելով, որ դա այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած և սպանության հանգեցրած միջադեպի շարունակությունն էր։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարն այդ մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ընթացքում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:  

Նախարարը նշեց՝ դեպքի առաջին պահից ինքը եղել է Փարաքար համայնքում, Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որպեսզի պրոցեսը կազմակերպվի այնպես, որ դեպքը շատ արագ բացահայտվի: 

«Ըստ այս պահին առկա նախաքննական տվյալների, ցուցմունքների, փորձարարության համադրության՝ դեպքը տեղի է ունեցել որպես փետրվարին տեղի ունեցած իրադարձության շարունակություն: Սա հստակ ֆիքսված է»,-ասաց նախարարը: 

Սարգսյանը շեշտեց՝ քննարկումը, թե իբր Փարաքարում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, պարզապես խոսակցություն է: «Եվ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ քրեական վարույթով ունենք հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը: Դա եղել է որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն»,-ասաց նա: 

Նախարարը նաև հայտնեց, որ փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում Ոստիկանության կողմից կայուն պահակակետեր էին սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային էին գնահատվել Ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից: «Մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են կազմակերպվել տեղում: Բայց մենք չենք կարող տարիներ շարունակ յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան»,-նշեց նա:  

Սարգսյանը վստահեցրեց, որ ՆԳՆ-ն շարունակում է օպերատիվ աշխատանքն այս հանցագործության առումով: Հանցագործության հիմնական կատարողը բացահայտվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք:   

Նախարարը նշեց՝ Արմավիրի մարզում կիսամյակային ամփոփումների շրջանակում ինքը հատուկ ուշադրություն է դարձրել նրան, որ մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց, և ոստիկանական աշխատանքը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից:  

Սեպտեմբերի 23-ին, 23։50-ի հատվածում Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։  

Ավելի ուշ սպանության մեջ կասկածվող անձ էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Նա փետրվարին Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։  

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին էին ներկայացրել Գևորգ Հարությունյանին, որը խոստովանել էր, որ ինքն է կրակոցներ արձակել Փարաքար համայնքի ղեկավարի և 2 այլ անձանց ուղղությամբ: Գևորգ Հարությունյանը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված Գրիգոր Օհանյանի ընկերն է։  

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26