Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը տրանսպորտային միջոցներից գողությունների դեպքերը նվազեցնելու նպատակով շեշտը դրել է  այդպիսի հանցագործություններով զբաղվող խմբերի բացահայտման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: 

Նախարարը վստահեցրեց, որ ոստիկանները բացահայտում են այդպիսի գողությունների բազմաթիվ դեպքեր: 

Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը պարբերաբար հրապարակում է նաև բացահայտման դեպքերը, սակայն, ըստ նրա, գողության վերաբերյալ ինֆորմացիան ավելի շատ է քննարկվում և տարածվում, քան բացահայտումը: 

«Մենք մեթոդաբանական փոփոխություն ենք կատարել: Եվ ինչպես բնակարանային գողությունների դեպքում, հիմա շեշտը դրել ենք խմբերի բացահայտման վրա: Որովհետև տեսնում ենք, որ կա պրոֆեսիոնալ խումբ, որը ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքում, Արարատում, Արմավիրում իրականացնում է այս գողության դեպքերը: Եվ մի խմբի բացահայտումը թույլ է տալիս մեզ հետագայում համանման այլ դեպքերը նախ կրճատել և հետո բացահայտման տոկոս ապահովել»,-ասաց նախարարը:

Այս պահին տրանսպորտային միջոցներից կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմում է շուրջ 30 տոկոս: Սարգսյանը սա գնահատեց դեռևս ոչ բավարար՝ շեշտելով, որ դեռ աշխատանք կա իրականացնելու: 

«Սակայն 16 խմբի և շորթում կատարող 4 խմբի բացահայտումը, կարծում եմ, պատկերում էական փոփոխություն կբերի»,-նշեց նախարարը: 

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26