Մերցը և Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են պատանդների աճյունների հանձնման հարցը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների աճյունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։

Նա նշել է, որ Մերցը և Նեթանյահուն «քննարկել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի հետագա կայունացման ուղիները»։ «Կողմերը համաձայնության են եկել, որ մարդասիրական օգնությունը պետք է Գազայի բնակիչներին հասցվի անվտանգ ճանապարհով և բավարար քանակությամբ։ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների աճյունները», - ընդգծել է Կոռնելիուսը։

Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության են եկել հաշտության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Գազայում հրադադարի ռեժիմը, Թրամփի պլանի համաձայն, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին ազատ է արձակել 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին և հանձնել չորս մահացած գերիների աճյունները։ Իսրայելի իշխանությունները դժգոհություն են հայտնել, որ արմատականները վերադարձրել են 28 մարմիններից միայն չորսը։ Հետագա օրերին ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս մի քանի զոհվածների աճյուններ:

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը