Աշխարհ

Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Առնվազն 20 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել Հնդկաստանի Թելանգանայի հարավային նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Hindustan Times թերթը:

Նահանգի կենտրոն Հայդարաբադ մեկնող ավտոբուսում եղել է մոտ 70 ուղևոր: Բեռնատարը տեղափոխելիս է եղել խճաքար: Վթարի  ժամանակ բեռնատարն այնպիսի ուժով է բախվել ավտոբուսին, որ բեռի մի մասը թափվել է փոխադրամիջոցի վրա՝ արգելափակելով ուղևորներին:

Վթարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունները: Մարդկանց դուրս բերելու համար օգտագործվել են էքսկավատորներ: Նախնական տվալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է արագության գերազանցումը և բեռնատարի վարորդի կողմից մեքենայի կառավարման կորուստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում