Հայաստան

Վարչապետն ակնկալում է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ակնկալում է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության, քաղաքացիների և հենց իրենց՝ ծառայողների համար:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման ակնկալիք հայտնեց Ոստիկանության գվարդիայի գործարկման պաշտոնական արարողությանն իր ելույթում: 

Փաշինյանը Ոստիկանության գվարդիայի ծառայողներին նախ շնորհակալություն հայտնեց մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար՝ որպես ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ: 

«Այսօր մենք բոլորովին նոր ծառայության հիմք ենք դնում: Եվ սա կարևոր շեշտադրում է: Մենք ոչ թե Ոստիկանության զորքերը վերափոխում ենք Ոստիկանության գվարդիայի, այլ մենք ստեղծում ենք ոստիկանության գվարդիա: Իհարկե, անցած պատմությունը, ճանապարհը մեզ հետ է, մեզ համար արժեք է, բայց այսօրվանից պատմության նոր էջ ենք բացում: Եվ մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն՝ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց՝ ծառայողների համար»,-ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում