Հունաստանում Հայաստանի դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ. ներկայացվել է «Թրամփի ուղի» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալվել է Պանդեոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված դասախոսությամբ` «Հայաստան. արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային բալանսավորում» վերնագրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են դեսպանությունից:

Միջոցառումը վարել է Պանդեոյի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Տրիանդաֆիլուն։ Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլին։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը և դրանց նշանակությունը Հայաստանի և տարածաշրջանի ապագայի համար։ Կետ առ կետ քննարկվել է համատեղ հռչակագիրը։

Ներկայացվել է «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկի» համատեքստում։ Վերջինիս դեսպանն անդրադարձել է` ներկայացնելով ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագիրը։

Դեսպանն այնուհետև քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարները և դրանց նշանակությունը տարածաշրջանային անվտանգության համար։

Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ աննախադեպ բարձր մակարդակի վրա գտնվող երկխոսությանը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Մեծ նշանակություն է տրվել Հայաստան-Հունաստան համագործակցության խորացմանը և դրանց հեռանկարներին, այդ թվում և պաշտպանության ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքներին։

Դասախոսությանը ներկա են գտնվել դիվանագետներ, փորձագետներ, ուսանողներ, լրագրողներ։ 

Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Հայերեն English Français

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

Վահագն Ալեքսանյանն ու Անդրեա Բարբարա Բաումանին անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան

ԱՄԷ-ն Իրանի հարձակումներից հետո կառուցում է առևտրային և էներգետիկ այլընտրանքային ուղիներ

Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար