ԱՄՆ-ն հակամարտության չի ձգտում, բայց կպաշտպանի իր շահերը. Հեգսեթը հանդիպել է Չինաստանի ՊՆ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունի հետ զրույցում հայտարարել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի գործողությունների հետ կապված մտահոգության և տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հեգսեթը Truth Social հարթակում գրել է, որ իր չինացի գործընկերոջ հետ հանդիպել է Մալայզիայում «Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա պլյուս» ձևաչափով պաշտպանության նախարարների միջոցառման շրջանակում։

Հեգսեթը հանդիպումը որակել է «լավ և կառուցողական»։

«Ես ընդգծել եմ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման կարևորությունը և հայտնել ԱՄՆ-ի մտահոգությունները Չինաստանի գործողությունների վերաբերյալ Հարավչինական ծովում, Թայվանի շուրջ, ինչպես նաև Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների և գործընկերների նկատմամբ», - հայտնել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները չի ձգտում հակամարտության», բայց կշարունակի վճռականորեն պաշտպանել իր շահերը տարածաշրջանում և իրեն ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկել Չինաստանի զինվորականների հետ։

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը