Հակակոռուպցիոն կոմիտեն Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր է բացահայտել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ բացահայտվել են Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից 21 հողատարածքների ապօրինի օտարման դեպքեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ համայնքին պատճառված վնասից ավելի քան 49 միլիոն ՀՀ դրամը վերականգնվել է։  

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (խմբ. Վահագն Գևորգյան), անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում գտնվող, օտարման ոչ ենթակա մի շարք հողատարածքներ, որոնք, ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի, հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։ Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Բացի այդ, վերը նշված համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցը Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, որոնց մասնակցել են մի շարք անձինք, մինչդեռ իրականում աճուրդները սահմանված կարգով չեն կայացել, իսկ աճուրդային գործերում, հաղթողից բացի, այլ մասնակցի անունով լրացված հայտերը չեն համապատասխանել իրականությանը, կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները, իսկ աճուրդային գործում որպես հաղթող չճանաչված «մասնակիցը» չի մասնակցել աճուրդին։

 

Վերը նշված հանցանքների համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (21 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): 

Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49․178․000 ՀՀ դրամը վերականգնվել է։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/08/26

Ասիական ինդեքսներ - 28/08/26

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարին

Միջպետական և ՀՀ-ում գործող միջազգային բուհեր ընդունված ուսանողների թիվն աճել է 59,9 տոկոսով

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության առաջնորդը