Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում
«Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան թիվ 87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ին անցկացվելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հորդորելով չանհանգստանալ։