Հայաստան

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Նոր հնագիտական բացահայտում՝ Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցում

Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական հնագիտական բացահայտումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա արձանագրված է․ «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի ՌՃՀԸ (1729 թ․)»։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Անապատ եկեղեցին միջնադարում եղել է գրչության և հոգևոր մշակույթի կարևոր կենտրոն։

«Ճարտարապետական կառուցվածքով այն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմերում տեղակայված են զույգ ավանդատներ։ Եկեղեցու թաղակապ ծածկն ամբողջությամբ փլուզվել է, սակայն պահպանվել են արևելյան պատի մի հատվածը և հյուսիսային մուտքը՝ կամարակապ բարավորով»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից:

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։ Պեղումները նախատեսվում է շարունակել մինչև սեպտեմբերի 14-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում