Հայաստան

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ. Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ. Քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեն, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումները, հարկ է համարում վերահաստատել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

«Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։ Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում