«Թրամփի ուղի»-ն կարող է իրավիճակ փոխել միջազգային առևտրի տեսանկյունից. Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի։ Նախագիծը կարող է իրավիճակ փոխել միջազգային առևտրի տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին աշխարհում առկա է մատակարարման շղթաների ճգնաժամ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը հիշեցրել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ընդունած խաղաղության հռչակագրում կա դրույթ, որը վերաբերում է տարածաշրջանային կապակցվածությունը բացելուն՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։  

«Եվս մեկ դրույթ կա, որի համաձայն Հայաստանը և Ամերիկայի միացյալ Նահանգները  երկկողմ կարգով կիրագործեն  «Թրամփի ուղի»  ծրագիրը, որը ի կատար կածվի Հայաստանի տարածքում։ Դա երկկողմ ծրագիր է Հայաստանի և Միացյալ Նահանգների  միջև, սակայն կապն Ադրբեջանի հետ դրա համար կարևորագույն նշանակություն ունի, քանի որ մեզ պետք է Արևելքից Արևմուտք հասանելիություն ունենալ։ Դա անհրաժեշտ է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին,  քանի որ այդ պարագայում մենք միմյանց պետք ենք, որպեսզի ունենանք հասանելիություն հաղորդակցության ուղիների միջոցով։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, և այստեղ շատ կարևոր նրբություն կա. տարածաշրջանային փոխկապակցվածությունը մեր պատկերացմամբ նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան միմյանց տարածքն օգտագործել ներքին, երկկողմ և միջազգային կապակցվածության համար, ինչը նշանակում է, որ մեր տարածքով նոր ուղի կբացվի միջազգային տարանցման համար, և, հաշվի առնելով, որ հիմա աշխարհում մատակարարման շղթաների ճգնաժամ կա, դա միջազգային առևտրի տեսանկյունից կարող է իրավիճակ փոխել, նաև իրավիճակ փոխել մեր տարածաշրջանում»,- ասել է Փաշինյանը։ 

Փաշինյանը նաև շեշտել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումից և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։  

«Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է, դա իրականություն է։ Եվ մենք տեսնում և զգում ենք դա տեղում։ Այն հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել Դոնալդ Թրամփին։ Իհարկե, մենք աշխատում էինք խաղաղության օրակարգի վրա, բայց առանց նրա անձնական մասնակցության, ես չեմ կարծում, որ մենք կկարողանայինք ունենալ այն, ինչ ունենք հիմա։ Իսկ մենք ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Գիտեք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մենք Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիրը և նախագահ Թրամփն այն ստորագրեց որպես վկա։ Մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա իրոք պատմական փոփոխություն է ոչ միայն Ադրբեջանի հետ մեր երկկողմ հարաբերություններում, այլ նաև մեր տարածաշրջանում ընդհանրապես, քանի որ առաջին անգամն է, որ մենք իրական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում մուտք գործել տնտեսական համագործակցության փուլ՝ ոչ միայն խաղաղ, այլ  նաև բարեկեցիկ տարածաշրջան ունենալ»,- ընդգծել  է Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։ 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում