Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստացել է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարող է օգնել կարգավորելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Գյոնջուում, որտեղ սկսվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի միջոցառումները։ 

«Ինձ հաջողվել է լուծել աշխարհի բազմաթիվ խնդիրներ: Ես նույնիսկ չգիտեի, որ խնդիրներն այդքան շատ են։ Եվ մենք կարողացանք, բացառությամբ մեկի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի: Կարծում եմ՝ մենք դա ևս կկարողանանք», - ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում