Պենտագոնի ղեկավարը Չինաստանը սպառնալիք է համարում տարածաշրջանային անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Չինաստանը լուրջ սպառնալիքի աղբյուր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Korea Times-ը։

«Սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք, իրական են և հրատապ։ Չինաստանի կողմից աննախադեպ ռազմական հզորության մեծացումը և ագրեսիվ ռազմական գործողությունները բավական խոսուն են», - ասել է Հեգսեթը հոկտեմբերի 29-ին Տոկիոյում իր ճապոնացի գործընկեր Շինձիրո Կոիզումիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «հենց այդ պատճառով է նախագահ Թրամփի «խաղաղություն ուժի միջոցով» օրակարգն այդքան կարևոր»։ 

Պենտագոնի ղեկավարի կողմից նման հայտարարություն է հնչում այն ժամանակ, երբ Հարավային Կորեայում հոկտեմբերի 30-ին սպասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Շինձիրո Կոիզումին իր հերթին ընդգծել է Ճապոնիայի ծրագիրը՝ մեծացնելու պաշտպանական ունակությունները, և մտահոգություն է հայտնել Չինաստանի ներկայացրած անվտանգության մարտահրավերների առնչությամբ։

«Չինաստանը մշտապես ավելացնում է իր պաշտպանական բյուջեն բարձր մակարդակով՝ առանց բավարար թափանցիկության։ Չինաստանը լայնորեն և արագ մեծացնում է իր ռազմական կարողությունները», - նշել է ճապոնացի պաշտոնյան։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առաջիկայում համաձայնագիր կնքելու մտադրության մասին

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ