Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առաջիկայում համաձայնագիր կնքելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առաջիկայում համաձայնագիր կնքելու մտադրության մասին

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հարավային Կորեայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հոկտեմբերի 30-ին նախատեսվող հանդիպման ընթացքում Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային համաձայնություն ձեռք կբերվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Կարծում եմ՝ մենք կունենանք համաձայնագիր», - նշել է նա Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովում ելույթի ժամանակ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ դա կլինի «լավ համաձայնագիր երկու կողմերի համար»։

Նա նաև շեշտել է, որ դա կլինի հիանալի արդյունք, որը «ավելի լավ է, քան կռվելը» և «բոլոր տեսակի խնդիրների միջով անցնելը»։

«Աշխարհը հետևում է, և կարծում եմ՝ մենք կունենանք մի բան, որը շատ կոգևորի բոլորին», - ասել է նա։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը կքննարկեն առևտրային խնդիրները, մասնավորապես՝ չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի նվազեցումը՝ Պեկինի կողմից ֆենտանիլի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութերի արտահանումը սահմանափակելու պարտավորության դիմաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում