ՀՀ դեսպանը և Լարիսայի քաղաքապետը քննարկել են համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Թեսալիայի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է Լարիսայի քաղաքապետ Մամակոս Աթանասիոսի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի քաղաքների հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Լարիսայի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի կառավարման իր հայեցակարգը, որի կիզակետում է կանաչ տնտեսության զարգացումը։ Միաժամանակ քննարկվել են ավանդական ուղղություններով (կրթական, մշակութային) երկկողմ հնարավոր նախաձեռնությունների կազմակերպման հեռանկարները։
Մամակոս Աթանասիոսը իր խորին երախտիքներն է արտահայտել դեսպան Մկրտչյանին «Օխի» ազգային օրվա միջոցառումներին իր քաղաքում գտնվելու որոշման և Թեսալիայի մարզ պաշտոնական այց ունենալու համար։