Մարզեր

Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

2 րոպեի ընթերցում

Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լեռնակերտ-Մադինա միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները գտնվում  են ավարտական փուլում, որոնք կատարվել են ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 327 հազար 565  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Լեռնակերտ-Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 1100 գծամետր երկարությամբ և 5500 քմ մակերեսով։ Կառուցվում է նաև ջրահեռացման համակարգ։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ-ն, սկսվել են 2025 թվականի օգոստոսից և արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Ճանապարհի հիմնանորոգվող հատվածը Լեռնակերտի նոր կառուցվող դպրոցն արդեն կապում է Մադինայի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու և Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող գլխավոր ճանապարհի հետ։ Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է նաև Մադինա և Լեռնակերտ բնակավայրերն իրար կապող կամուրջը, որի շրջակայքում Արգիճի գետի հիասքանչ կիրճն է ու Արմաղան լեռը՝ նույնքան սքանչելի բնապատկերներով։ 

Ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ զբոսաշրջային կարևոր նշանակություն։

«Լեռնակերտ-Մադինա և Մադինայի 10-րդ փողոցի հիմանորոգմամբ ակնկալում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների հոսք դեպի Արգիճի գետ ու սարահարթ, Արմաղան լեռ ու Ներսես Կարապետյանի տուն-թանգարան»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում