Սուդանի ռազմականացված խմբավորումը 18 ամսվա պաշարումից հետո գրավել է կարևոր քաղաքներից մեկը

1 րոպեի ընթերցում

Սուդանի բանակը կորցրել է երկրի արևմուտքում իր վերջին հենակետը՝ էլ-Ֆաշեր քաղաքը, Արագ աջակցության ուժերի (ԱԱՈւ)-ի կողմից 18 ամիս շարունակվող պաշարումից հետո։ Սուդանի զինված ուժերի ղեկավարը հաստատել է այս տեղեկությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը հեռուստաուղերձում հայտնել է, որ հավանություն է տվել զորքերի հետքաշմանը՝ «համակարգված ավերածությունների և խաղաղ բնակիչների սպանությունների» պատճառով։

ՄԱԿ-ը վերջին օրերին ահազանգել է ԱԱՈւ-ի կողմից իրագործված վայրագությունների մասին և կոչ արել, որ պաշարման մեջ գտնվող քաղաքացիական անձանց թույլ տրվի ապահով հեռանալ։ 

ԱԱՈւ-ն հերքել է քաղաքացիական անձանց սպանությունների մեղադրանքները։ 

Էլ-Ֆաշերի գրավմամբ ԱԱՈւ-ն վերահսկողություն է հաստատում երկրի արևմուտքի մեծ մասի նկատմամբ՝ ամրապնդելով իր զուգահեռ վարչակազմը Հարավային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Նիալայում։

Սուդանի քաղաքացիական պատերազմի ընթացքում առնվազն 150 000 մարդ է զոհվել, ավելի քան 12 միլիոնը՝ տեղահանվել։ Հակամարտությունը սկսվել է 2023 թ. ապրիլին, երբ երկրի երկու ռազմական առաջնորդների մոտ տարաձայնություններ առաջացան երկրի հետագա կառավարման շուրջ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում