Հայաստան

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցներից մեկից

1 րոպեի ընթերցում

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցներից մեկից

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

«Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները»,- հայտնում են գերատեսչությունից՝ հիշեցնելով, որ հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։

Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում