Ճապոնիայի վարչապետը Թրամփին է նվիրել Աբեի գոլֆի մականը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է  նվիրել գոլֆի մական, որը պատկանել է նրա հանգուցյալ ընկերոջը՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան կադրերը Սպիտակ տունը հրապարակել է X սոցիալական հարթակում:

Տակաիչին նաև Միացյալ Նահանգների ղեկավարին է նվիրել մականների պայուսակ՝ ճապոնացի հայտնի գոլֆիստ Հիդեկի Մացույամայի ինքնագրով: 

Թրամփը հայտնի է այդ մարզաձևի  հանդեպ իր սիրով. 2017 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ընթացքում նա շատ ժամեր է անցկացրել Աբեի հետ գոլֆ խաղալով:

Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին Աբեի համախոհներից մեկն է և նրա ընտանիքի մտերիմ բարեկամը:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թ. հուլիսի 8-ին Նարա քաղաքում, քաղաքական միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը և Տակաիչին համաձայնագրեր են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների և հարաբերությունների «նոր ոսկեդարի» շուրջ

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը