Ճապոնիայի վարչապետը Թրամփին է նվիրել Աբեի գոլֆի մականը
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնական այցով Տոկիոյում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել գոլֆի մական, որը պատկանել է նրա հանգուցյալ ընկերոջը՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան կադրերը Սպիտակ տունը հրապարակել է X սոցիալական հարթակում:
PM Takaichi gifts President @realDonaldTrump a golf bag signed by Hideki Matsuyama and Prime Minister Abe’s putter ❤️⛳️ pic.twitter.com/YlaYnfr846
— Margo Martin (@MargoMartin47) October 28, 2025
Տակաիչին նաև Միացյալ Նահանգների ղեկավարին է նվիրել մականների պայուսակ՝ ճապոնացի հայտնի գոլֆիստ Հիդեկի Մացույամայի ինքնագրով:
Թրամփը հայտնի է այդ մարզաձևի հանդեպ իր սիրով. 2017 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին այցի ընթացքում նա շատ ժամեր է անցկացրել Աբեի հետ գոլֆ խաղալով:
Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին Աբեի համախոհներից մեկն է և նրա ընտանիքի մտերիմ բարեկամը:
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն սպանվել է 2022 թ. հուլիսի 8-ին Նարա քաղաքում, քաղաքական միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ։