ԱՍՀ նախարարն ու «ՍՕՍ-Մանկական գյուղերի» ներկայացուցիչներն հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նախագահ, կազմակերպության Հորդանանի ազգային տնօրեն Ռանա ԱլԶուբիի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային գերակայություններն ու այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները՝ ընդգծելով պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ փոխգործակցության դերը երեխայի լավագույն շահերի ապահովման գործում։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» կազմակերպության ներկայացուցիչները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեության մասին և այս համատեքստում շեշտել ՀՀ հետ փորձի փոխանակման կարևորությունը: