ՌՈ պաշտոնյան մեղադրվում է զորակոչիկին տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար կաշառք ստանալու մեջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր մտերիմի օժանդակությամբ, զորակոչիկի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատող բժշկական կեղծ ախտորոշում ստանալու գործընթացը կազմակերպելու համար զորակոչիկի հորից որպես կաշառք պահանջել և ստացել  է 2.970.000 ՀՀ դրամին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար:

«Նախաքննությամբ պարզվել է, որ ի կատարումն հանցավոր մտադրության՝ վերը նշված ՊՆ ՌՈ պաշտոնյայի մտերիմ անձը 2025 թվականի փետրվարի 20-ին հանդիպել և վերջինիս է փոխանցել որպես կաշառք պահանջված 7500 ԱՄՆ դոլարից 3500 ԱՄՆ դոլարը: Դրանից 200 ԱՄՆ դոլարը, պայմանավորվածության համաձայն, ՊՆ ՌՈ պաշտոնյան տրամադրել է իրեն օժանդակած հիշյալ անձին:

Կաշառքի մնացած մասը՝ 4000 ԱՄՆ դոլարը, վերը նշված պաշտոնատար անձը ստացել է 2025 թվականի փետրվարի 21-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է  Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՊՆ ՌՈ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրան օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Պաշտոնատար անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վերը նշված երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը