Մարզեր

Մադինայում ասֆալտապատվել է Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող ճանապարհը

2 րոպեի ընթերցում

Մադինայում ասֆալտապատվել է Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է հայտնի գեղանկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող ճանապարհը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանը, Մադինայի 10-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 424 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ներսես Կարապետյանի տուն-թանգարան տանող ճանապարհի ասֆալտապատում՝ շուրջ 560 մետր երկարությամբ և 2800 քմ մակերեսով։

Դեռևս ամռանը մեկնարկած շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, արդեն ավարտվել են։ 

«Ծրագրի իրականացման արդյունքում ոչ միայն տասնյակ տնտեսություններ են օգտվելու ասֆալտապատ ճանապարհից, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր Ներսես Կարապետյանի տուն-թանգարան են գալիս թե՛ Հայաստանի տարբեր մարզերից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։ Այս առումով էլ 10-րդ փողոցի հիմնանորոգման ծրագիրը մեծապես խթանելու է տուրիզմի զարգացումը Մարտունի համայնքում ու մեր գյուղում»,-ներկայացրեց Հարություն Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում