Մարզեր

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի Հունան Ավետիսյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Կարմիրգյուղի Հունան Ավետիսյան փողոցը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Հունան Ավետիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Կարմիրգյուղի Հունան Ավետիսյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 160 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Հունան Ավետիսյան փողոցի ասֆալտապատում՝ 1260 գծամետր երկարությամբ և շուրջ 10 հազար քմ մակերեսով, ջրահեռացման ներքին համակարգի կառուցում՝ 1180 գծամետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»-ն, մեկարկել են հոկտեմբերի 7-ից և իրականացվել են շուրջ 50 տոկոսով։ Ներկայում միաժամանակ ընթանում են խճային և ասֆալտբետոնե շերտերի տեղադրման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում