Ֆինանսներ

Միջնաժամկետում պարտք-ՀՆԱ ցուցանիշը կհասնի 54 տոկոսի, հետագա տարիներին կնվազի. նախարար

1 րոպեի ընթերցում

Միջնաժամկետում պարտք-ՀՆԱ ցուցանիշը կհասնի 54 տոկոսի, հետագա տարիներին կնվազի. նախարար

Միջնաժամկետ հատվածում պարտք-ՀՆԱ ցուցանիշը կկայունանա 50-60 տոկոսի միջակայքում, կառավարության կանխատեսումներով այն կհասնի 54 տոկոսի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Հաշվի առնելով հայկական դրամի կանխատեսվող մակարդակը՝ միջնաժամկետ հատվածում մեր պարտք-ՀՆԱ ցուցանիշը կկայունանա 50-60 տոկոսի միջակայքում: Մասնավորապես, մեր կանխատեսումներով այն կհասնի 54 տոկոսի և հետագա տարիներին նաև կունենա նվազման միտում»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա կառավարությունը ռիսկերը կառավարելու է 2 հիմնական գործիքներով: Առաջինը մակրոպահուստների ձևավորումն է, որը ներդրվել է 2 տարի առաջ: «Դրանով նպատակ ունենք մեղմել տնտեսական բացասական շոկերի հետևանքով եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Եվ մյուս կողմից գանձապետական միասնական հաշվում ունենք ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով մշտական իրացվելիություն, որը պլանավորված է ցանկացած այլ ռիսկերի կառավարման համար»,-ասաց Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում