Տնտեսություն

Կառավարությունը հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կավելացնի 253.4 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը կավելացնի 253.4 մլրդ դրամով

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասն ավելացնել 8.9 տոկոսով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:   

«2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 մլրդ դրամով կամ 8.9 տոկոսով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2026-ի ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը: Եվ քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի: Ադապտացիոն շրջանում ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում