ՊԵԿ նախագահը ներկայացրեց ապրանքների QR դրոշմավորման համակարգի կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն, ապրանքների QR դրոշմավորման համակարգի ներդրմամբ, ենթաակցիզային ապրանքների ստվերի վերացման նպատակ ունի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Բազմաթիվ դեպքեր կային, որ տարբեր կառույցների կատարած գնումները մեր տեսադաշտից դուրս էին, իսկ երբ մեր տեսադաշտից դուրս տեղեր են լինում, արտադրողները կարող են կեղծ QR պիտակներով շրջանառել տարբեր ապրանքներ, տարբեր տեղերում: Հիմա այդ համակարգը ներդրված է, և հավելվածի միջոցով կարողանում են տեղեկությունը փոխանցել Պետական եկամուտների կոմիտե»,- ասաց Հակոբյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հավելեց՝ հունվարի 1-ից համակարգը կինտեգրվի նաև հաշիվ-ապրանքագրերի հետ: 

«Այն հնարավորություն է տալիս տեսնել, թե մեկ ապրանքը ոնց է տեղաշարժվում տնտեսությունում և ում մոտ է վաճառվում: Այս ամբողջ համակարգի նպատակը ենթաակցիզային ապրանքների ստվերի վերացումն է կամ ստվերի կրճատումը, ինչը հնարավորություն է տալու նաև այդ ոլորտում գործող տնտեսավարողներին ավելի մրցակցային ու թափանցիկ դաշտում գործել»,- նշեց ՊԵԿ նախագահը:

Էդուարդ Հակոբյանն անդրադարձավ նաև խնդրին, որ QR կոդերի տպագրության արժեքների և համակարգի ներդրմամբ պայմանավորված, որոշ ապրանքների գներն աճել են, նշեց՝ տեղի ունեցածը բնական երևույթ է և ժամանակի ընթացքում՝ մրցակցությամբ պայմանավորված, գնաճի խնդիրը կվերանա:  

Հայերեն

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան