Տնտեսություն

ՊԵԿ նախագահը ներկայացրեց խաղային գործունեության կարգավորման օպերատորի ներդրման մանրամասները

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը ներկայացրեց խաղային գործունեության կարգավորման օպերատորի ներդրման մանրամասները

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 

«Օպերատորի ներդրմամբ՝ մենք կկարողանանք իրական ժամանակի ռեժիմով տեսնել խաղային ոլորտի շրջանառությունները, այսինքն՝ խաղադրույք և շահում, և դրա արդյունքում հաշվարկվող եկամուտները կլինեն ավելի հստակ»,- ասաց Հակոբյանը: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ նախատեսվում է 2026 թվականի ընթացքում ունենալ արդեն այս ուղղությամբ գործող օպերատոր:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում