Մարզեր

Սևան համայնքի Վարսեր բնակավայրում սուբվենցիոն երկու ենթածրագիր է իրականացվում

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի Վարսեր բնակավայրում սուբվենցիոն երկու ենթածրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ցանց, հիմնանորոգվում է 3-րդ փողոցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Վարսերի ոռոգման ցանցը ներառում է  6735 գծամետր երկարություն։  

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 996 հազար 750 ՀՀ դրամ, որի  75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,  25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը: Ծրագիրն իրականացվում է «ԱՍ-777» ՍՊԸ-ի կողմից:

Վարսերում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռելու՝ լուծել սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, ունենալ աշխատանքին համարժեք արդյունք: 

Այս ծրագրի շինաշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է 10406 քմ տարածքի ասֆալտապատում և բարեկարգում։  

Վարսերի 3-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 127 միլիոն 989 հազար 600   դրամ՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինաշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

Երկու ծրագրերի դեպքում էլ շինաշխատանքները նախատեսված են ավարտել այս տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում