Իրան

ԱՄՆ-ն կհակազդի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը Լատինական Ամերիկայի երկրներում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կհակազդի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը Լատինական Ամերիկայի երկրներում

Միացյալ Նահանգները մտադիր է հակազդել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանը Լատինական Ամերիկայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

Պատասխանելով տարածաշրջանում Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հակազդելու վերաբերյալ հարցին՝ Հեգսեթը նշել է, որ Միացյալ Նահանգները «անշուշտ չի կտրի իր հայացքը հավասար մրցակիցներից»։ 

«Մենք կարծում ենք, որ մեր կիսագնդի համար կարևոր է ուղերձ հղել կարտելներին և նարկոահաբեկիչներին», - հավելել է Պենտագոնի ղեկավարը։

Նա նշել է, որ «չափազանց երկար ժամանակ» Միացյալ Նահանգներն անտեսել է «իր քթի տակ» կատարվողը և թույլ է տվել այլ երկրներին մեծացնել իրենց ազդեցությունն այնտեղ, ինչը «սպառնալիք է ներկայացնում ամերիկացիների համար»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում