Մերձավոր Արևելք

Թրամփը կայցելի Գազայի հատված

2 րոպեի ընթերցում

Թրամփը կայցելի Գազայի հատված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազայի հատված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Time հանդեսին տված հարցազրույցում։

«Այո, կգնամ։ Մենք ստեղծել ենք Խաղաղության խորհուրդ։ Ինձ խնդրել են լինել դրա նախագահը…. Խաղաղության խորհուրդը կազմված կլինի շատ ազդեցիկ մարդկանցից և Մերձավոր Արևելքում կունենա մեծ ազդեցություն», - պատասխանել է Թրամփը հարցին՝ արդյոք ծրագրում է այցելել Գազայի հատված։

Թրամփը նաև ասել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չպահպանի Իսրայելի հետ ձեռք բերված համաձայնությունը, ապա «շատ լուրջ խնդիրներ կունենա»։ 

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ինքն է կանգնեցրել և թույլ չի տվել շարունակել պատերազմը Գազայի հատվածում։ Թրամփի խոսքով՝ ինքը Նեթանյահուին ասել է, որ ամբողջ աշխարհը նրա դեմ է, և նա չի կարող դեմ դուրս գալ ամբողջ աշխարհին։ Իսկ Կատարի մայրաքաղաքին Իսրայելի հասցրած հարվածները, որոնք թիրախավորում էին ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, Թրամփն անվանել է Նեթանյահուի կողմից «մարտավարական սխալ»։ 

ԱՄՆ վարչակազմի կողմից Գազայի հատվածում հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ հրապարակված ծրագրի համաձայն՝ ենթադրվում է, որ անկլավը կանցնի արտաքին կառավարման՝ անցումային շրջանով։ Խաղաղության խորհուրդը, ինչպես առաջարկվում է պլանում, կգլխավորի Թրամփը, դրա մյուս անդամների անունները կհայտարարվեն ավելի ուշ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում