Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբը բանակի առջև նպատակ է դրել պատրաստ լինել հակամարտության
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակը պետք է պատրաստ լինի բախման երեք-չորս տարի անց։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Առաջին նպատակը, որը ես դրել եմ զինված ուժերի հանդեպ, լինել պատրաստ բախման երեք-չորս տարի անց», - հայտարարել է Մանդոնը Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ։
Նշվում է, որ Մանդոնը խոսել է Ռուսաստանի հետ դիմակայության համատեքստում իրադրության մասին:
Գեներալը հնարավոր է համարել, որ «բախումն արդեն տեղի է ունենում հիբրիդային ձևերով, բայց ապագայում կարող է ավելի խոշոր դառնալ»: