Տնտեսություն

Հայկական բրենդին չի կարող «կոնյակ» անվանվել. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայկական բրենդին չի կարող «կոնյակ» անվանվել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը խոսեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստի ընթացքում:

«Այն, որ ես ասում եմ՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու մեր ազգային արմատներից կտրվելու համար: Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում, դրա համար կա պրոսեկո, ժանրը փրփրուն գինին է: Ասում են՝ կոնյակ ենք տանում, չեն թողնում, բա ասում եք լավ հարաբերություններ ունեք ԵՄ-ի հետ, հայկական կոնյակի ճամփան փակ է Եվրամիությունում»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խնդիրը տեղանունների մեջ է, նույն սկզբունքով՝ Դիլիջանում չի կարող «Ջերմուկ» հանքային ջուր արտադրվել:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում