Միացյալ Նահանգներ

Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարցերը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի և ԱՄՆ պատվիրակությունները կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարցերը

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 24-27-ը Մալայզիայում առևտրային և տնտեսական բանակցություններ կանցկացնի Միացյալ Նահանգների պատվիրակության հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը։

«Կողմերը խորհրդակցություններ կիրականացնեն Չինաստան-ԱՄՆ տնտեսական և առևտրային հարաբերություններին առնչվող կարևոր հարցերի շուրջ՝ համաձայն կարևոր կոնսենսուսի, որին երկու երկրի ղեկավարներն այս տարի հասել են հեռախոսազրույցների արդյունքում»,- ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում