Գեղարքունիքի առողջության առաջնային պահպանման 3 հիմնարկի համար սկսվել է նոր շենքերի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Գեղարքունիքի մարզի առողջության առաջնային պահպանման 3 հիմնարկի՝ Ծակքարի և Վաղաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնների և Վարդենիկի առողջության կենտրոնի համար կառուցվում են նոր շենքեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Ծակքարի ԱԱՊԿ նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 միլիոն դրամ, Վաղաշենի ԱԱՊԿ նոր շենքինը՝ 143 միլիոն 100 հազար դրամ, Վարդենիկի առողջության կենտրոնի նոր շենքինը՝ 135 միլիոն 492 հազար դրամ։ Բոլոր տեղերում շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։ 

«Ծակքարի, Վաղաշենի ու Վարդենիկի առողջության առաջնային պահպանման նշանակության բուժհիմնարկները գործունեության համար չունեին սեփական տարածքներ ու արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Այդ անհրաժեշտությունից ելնելով էլ ՀՀ կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում՝ խնդրին արմատական լուծում տալու նպատակով»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը