Մարզեր

Գեղարքունիքում 2025-ին պետական 16 ծրագրով 8 միլիարդ 28 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում 2025-ին պետական 16 ծրագրով 8 միլիարդ 28 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին պետական 16  ծրագրով 8 միլիարդ 28 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում, որոնց հիմնական մասն արդեն ավարտվում են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված աշխատանքների իրականացման արդյունքում նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնանորոգել 43,3  կմ, միջին նորոգման ենթարկել 35,4  կմ միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ավտոճանապարհներ, հիմնանորոգել 3 կամուրջ և մեկ սողանքային տեղամաս։

2025 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ շինարարական աշխատանքները շուրջ 95 տոկոսով  արդեն ավարտված են հիմնանորոգման և միջին նորոգման ենթակա ճանապարհներին։ Հիմնովին ավարտված են Ծովագյուղի և Սևանի տրանսպորտային հանգույցների կամուրջների հիմնանորոգման աշխատանքները, իսկ Մարտունի-Ներքին Գետաշեն բնակավայրերն իրար կապող կամրջի շինարարությունն իրականացվել է շուրջ շուրջ 40 տոկոսով։ Գրունտային բեռնաթափման աշխատանքներն ընթացքի մեջ են Դրախտի-Ճամբարակ ճանապարհի Աղբերքի հատվածի սողանքային տեղամասում։   

Նախատեսված 8 միլիարդ 28 միլիոն դրամից իրացված է շուրջ 7 միլիարդ դրամը։

Ճանապարհաշինական բոլոր ծրագրերը նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

Մարզի տարածքով անցնող Մ-4 միջպետական և Հ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման արդյունքում գոյացել է շուրջ 15500  խորանարդ մետր  ֆրեզված ասֆալտբետոնե խառնուրդ, որը մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվել է համայնքապետարաններին և դպրոցներին:

Տրամադրված ասֆալտբետոնե խառնուրդով բարեկարգվել է 23.3 կմ համայնքային նշանակության փողոց և 11 դպրոցի բակ: Բարեկարգման ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 105.000  քմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում