Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պատրաստվում է երեք օրինագիծ ընդունել ՌԴ-ի վրա ճնշումը մեծացնելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը պատրաստվում է երեք օրինագիծ ընդունել ՌԴ-ի վրա ճնշումը մեծացնելու վերաբերյալ

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 22-ին ընդունման է պատրաստվում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն ուղղված երեք օրինագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը։

Հանձնաժողովի նախագահ, հանրապետական ​​սենատոր Ջեյմս Ռիշը լրատվական հարթակին հայտնել է, որ հարկավոր է հնարավորին շատ բան անել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ըստ Axios-ի՝ հանձնաժողովը պլանավորում է երեք օրինագիծ ընդունել, որոնք մշակվել են երկու կուսակցությունների կողմից։

Դրանցից մեկում, պարզաբանում է Axios-ը, Ռուսաստանը կճանաչվի որպես ահաբեկչությունը ​​հովանավորող պետություն, մյուսն առաջարկում է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ՝ Մոսկվային աջակցելու համար։

Երրորդ օրինագիծը նախատեսում է ԱՄՆ-ում պահվող ռուսական սառեցված ակտիվների վերաբաշխում, իսկ այնուհետև դրանց փոխանցում Ուկրաինային՝ յուրաքանչյուր 90 օրը մեկ, ասվում է հրապարակման մեջ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում