Քաղաքականություն

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը. Ասադով

1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը. Ասադով

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ խաղաղության օրակարգի գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները պատմական նշանակություն ունեն Հարավային Կովկասում կայուն համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի վարչապետն այս մասին ասել է «Մետաքսի ճանապարհ» խորագրով Թբիլիսիի 5-րդ ֆորումի ժամանակ։ 

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի կապի վերականգնումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, կնպաստի միջազգային բեռնափոխադրումների համար տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների ընդլայնմանը։  Մենք վստահ ենք, որ նոր երթուղին, որը բացվելու է տարածաշրջանում այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, դառնալու է Միջին միջանցքի կարևոր բաղադրիչներից մեկը և ներդրում կունենա գլոբալ տրանսպորտային կապի մեջ դրա դերի բարձրացման վրա»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում