«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում ստեղծվել է 20 նոր ՓՄՁ և ստարտափ

3 րոպեի ընթերցում

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության 5 տարվա բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն եվրո, որից 65 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 135 մլն-ը՝ վարկային միջոցներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սյունիքում իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով կազմակերպված մեդիատուրի շրջանակներում այս մասին տեղեկացրեցին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից՝ հավելելով, որ նշված գումարը ներառում է ինչպես արդեն տրամադրված, այնպես էլ ծրագրված միջոցները։ 

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը նախագծերի և նախաձեռնությունների համախումբ է՝ Սյունիքի կայուն սոցիալ- տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստելու նպատակով։ 

Հիմնական նպատակներից են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավումը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնումը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառումը և կենսաբազմազանության պահպանությունը, կայուն օգտագործումն ու վերականգնումը:

Ծրագրերն իրականացնող կազմակերպությունների տրամադրած տվյալների համաձայն՝ Սյունիքում միայն անցած տարի ստեղծվել կամ պահպանվել է 52 աշխատատեղ (2023 թվականից` ընդհանուր 95), ստեղծվել է 20 նոր ՓՄՁ և ստարտափ (2023 թվականից՝ ընդհանուր 56), աջակցություն է ստացել 80 ՓՄՁ և այլ բիզնես (2023 թվականից՝ ընդհանուր 123), իրականացված մասնագիտական կրթության և հմտությունների զարգացման ծրագրերից օգտվել է 3204 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 3363), ներդրվել է 10 նոր կամ բարելավված տեղական ծառայություն (2023 թվականից՝ ընդհանուր 23), աջակցություն է ստացել 48 նոր կրթական նախաձեռնություն (2023 թվականից՝ ընդհանուր 68), վերակառուցվել կամ վերականգնվել է 22 համայնքային ենթակառուցվածք (2023 թվականից՝ ընդհանուր 56), էներգաարդյունավետ լուծումներ են կիրառել 281 տնային տնտեսություն, աջակցություն են ստացել 2891 ֆերմեր (2023 թվականից՝ ընդհանուր 3101), կայուն կերպով կառավարվում է 884.47 հեկտար գյուղատնտեսական հողատարածք և 15 բնական ռեսուրս (2023 թվականից՝ ընդհանուր 38), բարելավված սոցիալական ենթակառուցվածքներից և ծառայություններից օգտվել է 24 հազար 237 մարդ (2023 թվականից՝ ընդհանուր 26,373):

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրներ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել ՀՀ Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։ 

Հայերեն English Русский

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը