Վրաստան

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Գիվի Միքանաձեին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների, մշտական հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև առկա է բավականին ակտիվ փոխգործակցություն:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումից հետո, ներկա պահին ակտիվ բանակցություններ են ընթանում. ԱՄՆ աջակցությամբ Հայաստանը փորձում է կայուն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար` Գիվի Միքանաձեն ևս կարևորել է երկու երկրների միջև ակտիվ փոխհամագործակցությունը:

Երկուստեք նշվել է, որ պաշտոնական փոխայցերը համատեղ իրականացվող և իրականացվելիք կրթական, մշակութային միջոցառումները կամրապնդեն և նոր որակի կհասցնեն հայ-վրացական հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում