Մերձավոր Արևելք

Գազայում ավելի քան 500 մարդ է սովամահ եղել տարվա սկզբից

1 րոպեի ընթերցում

Գազայում ավելի քան 500 մարդ է սովամահ եղել տարվա սկզբից

Գազայում ավելի քան 500 մարդ է սովամահ եղել 2025 թվականի տարեսկզբից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ժազարևիչը։

«ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակիցը հայտնել է, որ Գազայում այժմ ավելի քան 15,5 հազար մարդ, այդ թվում՝ 3800 երեխա անհապաղ տարհանման կարիք ունի։ 

«Անհրաժեշտ է արագացնել բժշկական տարհանումը, դրա համար պետք է, որ ավելի շատ երկրներ ընդունեն բուժառուներին»,- նշել է Ժազարևիչը։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին Գազայում մասամբ գործում են 36 հիվանդանոցներից 13-ը, իսկ 179 առաջնային օղակի բուժհաստատություններից՝ 62-ը։ 

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները համաձայնության են եկել ամերիկյան ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, որը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի հետքաշում համաձայնեցված դիրքեր։ Հրադադարի շուրջ համաձայնությունն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում