Հասարակական

ՀՀ վարչապետը մասնակցել է ի պատիվ Արք. Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը մասնակցել է ի պատիվ Արք. Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այն տրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել-Պետրոս ԻԱ (21-րդ)  կաթողիկոս-պատրիարքի կողմից

Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 8-ին Մարդինում (Օսմանյան կայսրություն):

1883 թվականին ծխական քահանան, նկատելով տասնչորսամյա Մալոյանի մեջ քահանայական կոչման նշաններ, ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք՝ Լիբանան։ 

1896 թվականին Մալոյանն ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում և անդամագրվում Զմմառի պատրիարքական կղերական միաբանությանը՝ ստանալով Իգնատիոս անունը:

1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխական քահանա։

1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի արքեպիսկոպոս։

2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-ը Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել է Երանելիների շարքը: Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը:

Ֆրանցիսկոս Պապը 2025թ. մարտի 28-ին ստորագրել է Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման վերաբերյալ փաստաթուղթ:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում