Դատարանը ՀՊՄՀ ռեկտորի նկատմամբ կիրառել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ

1 րոպեի ընթերցում

Դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանք և 20 միլիոն դրամ գրավ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Սրբուհի Գևորգյանը, համալսարանի մի պրոռեկտոր և մի խումբ այլ աշխատակիցներ։

Ըստ հաղորդագրության՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում, խարդախություն և կաշառք ստանալու մեջ։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտպան Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ դատարանը մերժել է Սրբուհի Գևորգյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը և որոշել է նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց։

Պաշտպանը նաև նշել է, որ ՀՊՄՀ ռեկտորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սրբուհի Գևորգյանը Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը