Մարզեր

Վարդենիսի քաղաքային մարզադպրոցում բացվել են հուշանկյուններ

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի քաղաքային մարզադպրոցում բացվել են հուշանկյուններ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում տեղի է ունեցել հուշանկյունների բացում՝ նվիրված Վարդենիս համայնքի սպորտի նվիրյալ մարզիչներին և մարզադպրոցի լավագույն մարզիչներին ու մարզիկներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միաժամանակ շահագործման է  հանձնվել կապիտալ վերանորոգված և կահավորված հանդերձարանները։ Շինաշխատանքները հովանավորել է «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության կողմից։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի  աշխատակիցներ, «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանը, Ծրագրերի պատասխանատուի տեղակալ Նոնա Ասրյանը, Վարդենիսի ծրագրերի ղեկավար Արկադի Մարտիրոսյանը, մարզադպրոցի տնօրինությունը, աշխատակազմը, հյուրեր։ 

«Վարդենիսի քաղաքային մարզադպրոցը շատ հարուստ պատմություն ունի, արձանագրված հաջողություններ ու ձեռքբերումներ, ու շատ տեղին է, որ բացվել են այս հուշանկյունները՝ մեր մանուկ կամ պատանի մարզիկներին քաջալերելու, մարզադպրոցի պատմությունը հավերժացնելու համար»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում