Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 324.հազար 843 մանրաձուկ
1 րոպեի ընթերցում

Սևանա լճում շարունակվում են ձկնապաշարի վերականգնման և պահպանման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, այսօր Սևանա լիճ է բաց թողնվել «Սևանի իշխան» ընկերության Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 324 հազար 843 մանրաձուկ։
Բացթողնման միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։
«Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխան ձկան պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։
Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն»,- նշված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: