ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսվող հանդիպման նախապատրաստման ֆոնին ԵՄ-ում հայտարարել են, որ ողջունում են Ուկրաինայում կայուն խաղաղության հանգեցնող բոլոր ջանքերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«(Եվրահանձնաժողովի) նախագահ ֆոն դեր Լայենը ողջունում է ցանկացած քայլ, որը կտանի Ուկրաինայի համար արդարացի և կայուն խաղաղության։ Եթե այս հանդիպումը ծառայի այդ նպատակին, ապա մենք այն ողջունում ենք», - հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Ժիլը հոկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում` մեկնաբանելով Բուդապեշտում նախատեսվող Թրամփ-Պուտին հանդիպումը։ 

Բացի այդ, The Guardian-ի հրապարակման համաձայն՝ ԵՄ-ում նշել են, որ պաշտոնական առարկություններ չունեն Ռուսաստանի առաջնորդի՝ ԵՄ տարածք ուղևորության դեմ։ Միությունում հավելել են, որ Պուտինի նկատմամբ գործում են պատժամիջոցներ, որոնք ենթադրում են ակտիվների սառեցում, այլ ոչ թե ուղևորության արգելք։

Եվրոպա

Պուտինն Օրբանի հետ քննարկել է Թրամփի հետ գագաթնաժողովի նախապատրաստման ​​հարցը

Հայերեն

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակը

Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար

Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՏՁՄ խորհրդի և ռազմավարական անդամների հետ

«Ֆուլ հաուս» ֆիլմը շարունակություն կունենա

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը